Կարևոր իրադարձություններ

Քարոզարշավի վերջին օրը առանձնահատուկ խորհուրդ ունի․ Ծառուկյան

05 Հունիս, 2026 22:34
Քարոզարշավի վերջին օրը առանձնահատուկ խորհուրդ ունի․ Ծառուկյան

Քարոզարշավի վերջին օրը առանձնահատուկ խորհուրդ ունի։Հատիսի բարձունքում սպասում ենք համազգային նախաձեռնության խորհրդանշական 50․000-րդ կամավորին՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արամոյին։Այս բարձունքը դարձել է համախմբման յուրօրինակ խորհրդանիշ։

Այստեղ են եկել մարդիկ Հայաստանի ամենահեռավոր բնակավայրերից, Սփյուռքից և աշխարհի տարբեր մայրցամաքներից։ Նրանց միավորել է մեկ գաղափար՝ մասնակցել մի գործի, որը պատկանում է ամբողջ հայությանը։ Այստեղ յուրաքանչյուր մարդ զգում է, որ իր մասնակցությամբ թողնում է սեփական հետքը և դառնում մեծ պատմության մի մասը։Կամավորներին հանձնվող հավաստագրերը պարզապես վկայագրեր չեն։

Դրանք հիշողություն են, պատասխանատվություն և հպարտություն։ Տարիներ անց այս մարդիկ իրենց զավակներին ու թոռներին պատմելու են, որ եղել են ազգային նշանակության այս նախաձեռնության մասնակիցները։«Հատիսը» պարզապես նախագիծ չէ։ Այն հավատ է, հիշողություն և համախմբման գաղափար, որը միավորում է հայությանը։ Այդ պատճառով էլ կարևոր է, որ յուրաքանչյուր հայ իրեն զգա այս մեծ գործի մասնիկը։

 

Լրահոս

Դիտել ավելին