Կարևոր իրադարձություններ

Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաև Հայաստանում

19 Հունիս, 2026 12:17
Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաև Հայաստանում

Հունիսի 19-ին` տեղական ժամանակով ժամը 19։17-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 15։17-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.30⁰ և արևելյան երկայնության 45․94⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջանի Հանրապետություն, օջախի 10 կմ խորությամբ 3․1 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի Վարդենիս քաղաքում և Մեծ Մասրիկ, Գեղամասար, Նորակերտ, Սոթք գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Լրահոս

Դիտել ավելին