Կարևոր իրադարձություններ

Վիեննայում ամփոփվել են Հայաստանում իրականացված բնապահպանական և գյուղատնտեսական երեք ծրագրեր

19 Հունիս, 2026 22:05
Վիեննայում ամփոփվել են Հայաստանում իրականացված բնապահպանական և գյուղատնտեսական երեք ծրագրեր
Հունիսի 18-ին Վիեննայի BOKU համալսարանում կայացել է «APPEAR in Practice 22» խորագիրը կրող միջոցառումը, որի շրջանակներում ներկայացվել են ՀՀ բարձրագույն կրթական հաստատությունների, Ավստրիայի կրթության և միջազգայնացման գործակալության (OeAD), APPEAR ծրագրի և Վիեննայի BOKU համալսարանի համագործակցությամբ Հայաստանում իրականացված երեք` EcoServ, SOAA և ArmBioClimate նախագծերի ամփոփումը, հայտնում են Վիեննայում Հայաստանի դեսպանությունից։
 
Հայաստանում իրականացված այս ծրագրերի նպատակն էր բնապահպանական և գյուղատնտեսական առկա մարտահրավերին առաջարկել գիտահետազոտական և գործնական լուծումներ:
 
Միջոցառմանը բացման ելույթով հանդես է եկել Ավստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը` իր խոսքում բարձր գնահատելով ավստրիական կողմի աջակցությունը ՀՀ-ում բնապահպանությանն ու զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը: 
 
Դեսպան Հովհաննիսյանը կարևորել է նման նախագծերը հատկապես ՀՀ կողմից 2026թ. ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) հյուրընկալման և նախագահության ստանձնման շրջանակներում: 
 
ՀՀ դեսպանը ընդգծել է նման ծրագրերի շարունակականության ապահովման կարևորությունը, որոնք նպաստում են ՀՀ ուսումնական հաստատությունների կարողությունների բարձրացմանը և Հայաստան-Ավստրիա կրթական համագործակցության խորացմանը:
 
Միջոցառմանը մասնակցել են Ավստրիայի կրթության և միջազգայնացման գործակալության, APPEAR ծրագրի և Վիեննայի BOKU համալսարանի ներկայացուցիչները, ինչպես նաև Հայաստանի և Ավստրիայի բարձրագույն ուսումնական հաստատությունները ներկայացնող գիտաշխատողները, ներառյալ՝ ծրագրերի հեղինակները, որոնք հանդես են եկել բանախոսություններով: 

Լրահոս

Դիտել ավելին