Աշխարհի 2026 թվականի առաջնության խմբային փուլի 12 խմբերից 10-ում 2-րդ տուրի հանդիպումների ավարտից հետից հետո ձևավորվել է փլեյ-օֆֆի նախնական պատկերը։ 6 հավաքականներ՝ Մեքսիկան, ԱՄՆ-ն, Գերմանիան, Ֆրանսիան, Նորվեգիան և Արգենտինան, արդեն երաշխավորել են իրենց տեղը 1/16 եզրափակիչում։ Միևնույն ժամանակ, 4 թիմեր՝ Հայիթին, Թուրքիան, Թունիսը և Հորդանանը, կրելով հերթական պարտությունները, հաստատապես կզբաղեցնեն 4-րդ հորիզոնականն իրենց խմբերում և դուրս կմնան հետագա պայքարից։ 2-րդ տուրը կեզրափակվի հունիսի 24-ի գիշերը և վաղ առավոտյան՝ K և L խմբերի խաղերով։