Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն սահմանել է բացառիկ ու եզակի նվաճում համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ։ Աշխարհի 2026 թվականի առաջնության խմբային փուլի Ուզբեկստանի հավաքականի հետ հանդիպման ժամանակ դառնալով գոլի հեղինակ՝ ռեգենդար հարձակվողը դարձավ պատմության առաջին ֆուտբոլիստը, ում հաջողվել է գոլ խփել աշխարհի առաջնությունների վեց տարբեր խաղարկություններում։ Ռոնալդուն աչքի է ընկել 2006, 2010, 2014, 2018, 2022 և 2026 թվականների Մունդիալներում՝ ևս մեկ անգամ ոսկե տառերով գրելով իր անունը սպորտի պատմության մեջ։