ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Լիբանանի հարցը պետք է դիտարկվի Իրանից ամբողջությամբ առանձնացված տարբերակով, քանի որ Լիբանանն ինքնիշխան պետություն է և ունի սեփական կառավարությունը։ Ռուբիոյի խոսքով՝ Միացյալ Նահանգները պատրաստվում է ուղղակիորեն բանակցել և համագործակցել Լիբանանի պաշտոնական կառավարության հետ՝ հարգելով երկրի անկախությունն ու պետական ինստիտուտները։ Պետքարտուղարն ընդգծել է, որ այդ երկրի ապագան պատկանում է բացառապես լիբանանցի ժողովրդին, և այն պետք է ձևավորվի նրանց կողմից ընտրված ժողովրդավարական իշխանության միջոցով։