Կարևոր իրադարձություններ

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 30-ին այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա և մասնակցել նորակառույց ճաշարանի բացման հանդիսավոր արարողությանը։ Նախարար Պապիկյանը շրջել է ժամանակակից չափանիշներին համապատասխան կառուցված և նորագույն տեխնոլոգիաներով համալրված ճաշարանում, ծանոթացել դրա տեխնիկական հագեցվածությանը, պայմաններին և ընձեռած հնարավորություններին։ Շրջայցի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետևել է նաև սննդի մատուցման գործընթացին։ Սուրեն Պապիկյանը զրուցել է զինծառայողների հետ, հետաքրքրվել նորակառույց ճաշարանի վերաբերյալ նրանց տպավորություններով։ Կուրսանտների հետ զրույցում նախարարը հարցեր է ուղղել նաև պետության կողմից տրամադրվող հիփոթեքային վարկավորման ծրագրի շրջանակում բնակարան ձեռք բերելու հնարավորությունների վերաբերյալ՝ առանձնահատուկ ընդգծելով, որ ծրագրի իրականացման ընթացքում ծագող ցանկացած խնդիր պետք է բարձրաձայնվի և քննարկվի։ Այնուհետև նախարարը շարունակել է շրջայցն ակադեմիայի տարածքում, ծանոթացել գրադարան-ակումբի, թանգարանի և հյուրերի ընդունման համար նախատեսված սրահի շինարարական լայնածավալ աշխատանքների ընթացքին։

30 Հունիս, 2026 16:10

2020 թվականի նոյեմբերից սկսած՝ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել մարտի դաշտում հայտնաբերված ավելի քան 2 հազար հայ զինծառայողի մասունքներ. հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը։

Նրա խոսքով՝ ադրբեջանցի զինծառայողներն այդ որոնողական աշխատանքներն իրականացրել են եղանակային բարդ պայմաններում և ականների բարձր վտանգի առկայության դեպքում։

Լրահոս

Դիտել ավելին