Կարևոր իրադարձություններ

Լոնդոնը մեծացնում է ռազմական հզորությունը. Մեծ Բրիտանիան 5 մլրդ ֆունտ կհատկացնի ԱԹՍ-ների և ինքնավար համակարգերի համար

30 Հունիս, 2026 12:38
Լոնդոնը մեծացնում է ռազմական հզորությունը. Մեծ Բրիտանիան 5 մլրդ ֆունտ կհատկացնի ԱԹՍ-ների և ինքնավար համակարգերի համար

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է պաշտպանական ներդրումների խոշոր ծրագրի մեկնարկի մասին, որի շրջանակում 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ կհատկացվի զինված ուժերում անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) և ինքնավար համակարգերի կիրառումն ընդլայնելու համար։ Վարչապետ Քիր Սթարմերի հաղորդմամբ՝ երկրի ընդհանուր ռազմական ծախսերը կավելանան 15 միլիարդ ֆունտով և մինչև 2029 թվականը կհասնեն տարեկան 80 միլիարդ ֆունտի։ Այս բյուջեից ավելի քան 63 միլիարդ ֆունտ ստեռլինգը կուղղվի միջուկային զսպման հզորության ամրապնդմանը, սուզանավերի ֆինանսավորմանը, նոր մարտագլխիկի մշակմանը և 12 միավոր F-35A կործանիչների գնմանը։

 

Լրահոս

Դիտել ավելին