Թբիլիսիում կայացել է Lion Finance Group-ի (LFG)կողմից կազմակերպված ամենամյա Investor Day 2026 միջոցառումը, որին մասնակցել են շուրջ 100 միջազգային ներդրողներ, ընկերություններ,ֆինանսական կազմակերպություններ ու վերլուծաբաններ, այդ թվում՝ Firebird-ի, M&G Investments-ի, Morgan Stanley-ի, JPMorgan Chase-ի և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Investor Day-ը Lion Finance Group-ի և նրա դուստր ընկերությունների` Ամերիաբանկի և Bank of Georgia-իհամար միջազգային ներդրումային համայնքի հետ հաղորդակցության կարևորագույն հարթակներիցմեկն է, որը ներդրողներին տրամադրում էհամապարփակ պատկերացում Խմբի ռազմավարության, ֆինանսական արդյունքների և երկարաժամկետ զարգացման տեսլականիվերաբերյալ։
Միջոցառման շրջանակում LFG-ի ղեկավարությունը, ինչպես նաև Ամերիաբանկի և Bank of Georgia-ի ներկայացուցիչները հանդես են եկել Խմբի ռազմավարության, ֆինանսական ցուցանիշների և միջնաժամկետ զարգացման հեռանկարների վերաբերյալ զեկույցներով:
Միջոցառմանը ելույթ են ունեցել նաև ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը և ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել ենտարածաշրջանի մակրոտնտեսական միջավայրը, տնտեսական զարգացման հեռանկարները, ինչպես նաև այն ռազմավարական քայլերը, որոնք նպաստել են Lion Finance Group-ի, Ամերիաբանկի և Bank ofGeorgia-ի կայուն աճին: Անդրադարձ է կատարվելնաև Խմբի թվային փոխակերպմանն ու տեխնոլոգիական նորարարություններին։
Investor Day-ի առանցքային թեմաներից էր նաև LionFinance Group-ի ընդգրկումը FTSE 100 ինդեքսում:Ամերիաբանկը, որպես Lion Finance Group-ի անդամ,դարձավ առաջին հայկական ընկերությունը, որն ընդգրկվել է Լոնդոնի ֆոնդային բորսայի 100 խոշոր ընկերությունների շարքում։ LFG-ն ներկայացված է այնպիսի առաջատար միջազգային ընկերությունների կողքին, ինչպիսիք են HSBC-ն, BP-ն, Unilever-ը, Rolls-Royce Holdings-ը, Shell-ը, Barclays-ը և այլն:
Lion Finance Group-ի մասին
Lion Finance Group-ը Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվածբանկային խումբ է, որը միավորում է տարածաշրջանի առաջատար, հաճախորդակենտրոն, թվային հնարավորություններով հագեցած ունիվերսալ բանկերը և գործում է իր հիմնական անդամների՝ Վրաստանում Bank ofGeorgia-ի և Հայաստանում` Ամերիաբանկի միջոցով։
Ամերիաբանկի մասին
Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։
Ամերիաբանկը` որպես դինամիկ զարգացող ֆինթեքմիջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: