ՀՌՀ-ն վարչական վարույթ է հարուցել «Կենտրոն» ՀԸ դեմ՝ լրատվական հաղորդումներում նույն թեմայի վերաբերյալ՝ Գագիկ Ծառուկյանի տանն, ընկերություններում խուզարկությունների և ձերբակալության լուսանաբումը գերազանցել է 25 տոկոսը։
ՀԸ գլխավոր տնօրեն Բեթղեհեմ Արաբյանն առարկություն ներկայացրեց՝ նախ ուշադրություն հրավիրելով, որ խոսքը երեք թեմաների մասին է, ապա հարց ուղղեց ՀՌՀ անդամներին՝ եթե նույն օրը լուսաբանում են ԱԳՆ-ին, ՊՆ-ին, Սոցապնխարարությանը, Արդարադատության նախարարությանը, արդյոք լուսաբանում է միայն կառավարությանը և դա 25 տոկոսի խախտում է։ Արաբյանը նշեց՝ չի հիշում, որ պետությունը միանգամից 70 ձեռնարկություններում խուզարկություն իրականացնի։
«Հիմա ես ինչու չեմ լուսաբանել ՔԿ աշխատանքը՝ 70 ձեռնարկությունում, այլ, ըստ ձեզ, լուսաբանել եմ Գագիկ Ծառուկյանին»,- ասաց Արաբյանը՝ ներկայացնելով նաև լրատվական թողարկման մեջ ներառված այլ լուրեր ևս։
«Դուք այդ թողարկման մեջ, որ բերում եք օրինակ, որ Գագիկ Ծառուկյանն է լուսաբանվել, քանի վայրկյան է այդ տեսագրությունում եղել Գագիկ Ծառուկյանը, ես չգիտեմ։ Այս իրադարձությունները ես չեմ պլանավորել, դա պետության պլանավորած իրադարձություններն են»,- նշեց նա։