Երեկ Սիրիայում ՌԴ օդուժը հարվածներ է հասցրել ԻՊ-ի 83 օբյեկտի
22 Հոկտեմբեր, 2015 18:25
Ռուսական և սիրիական օդային ուժերի համագործակցության արդյունքում հոկտեմբերի 21-ին 46 թռիչք են իրականացրել ահաբեկչական-ծայրահեղական կազմակերպությունների դիրքերի ուղղությամբ` թիրախավորելով Դեր Զորի, Հալեպի, Համայի, Իդլիբի, Դամասկոսի ու Լաթաքիայի վարչական շրջաններում ահաբեկիչների 83 հենակետ: