Կարևոր իրադարձություններ

Ըմպելիք,որը կօգնի այրել փորի ավելորդ ճարպերը

29 Մարտ, 2016 19:11
Ըմպելիք,որը կօգնի այրել փորի ավելորդ ճարպերը

Փորի և հատկապես` ստամոքսի ավելորդ ճարպերը կարելի է այրել մեկ բաժակ ըմպելիքի օգնությամբ, որն անհրաժեշտ է ըմպել քնելուց առաջ: Այն հատկապես օգտակար է, երբ օգտագործվում է կանոնավոր կերպով: Բացի այդ, այն շատ հեշտ է պատրաստել:

Հյութն օգնում է կարգավորել օրգանիզմի նյութափոխանակությունը քնելուց առաջ, ինչի արդյունքում էլ կարգավորվում է քունը և նյութափոխանակությունը: Հյութը պատրաստելու համար անհրաժեշտ է խառնել հետևյալ բաղադրիչները`


1 փունջ մաղադանոս կամ համեմ,


1 կիտրոնի հյութ,


1 թեյի գդալ աղացած կոճապղպեղ,


1 վարունգ,


½ բաժակ ջուր:

Օգտակար հատկությունները


Վարունգը պարունակում է մեծ քանակությամբ ջուր և մանրաթելեր և շատ քիչ կալորիաներ: Մեկ վարունգն ընդամենը 45 կալորիա ունի:


Մաղադանոսը և համեմը հարուստ են վիտամիններով, հակաօքսիդանտներով և հանքանյութերով, որն ապահովում է օրգանիզմի անհրաժեշտ խոնավությունը:


Կիտրոնը օրգանիզմը մաքրում է տոքսիններից: Կոճապղպեղը կանխում է փորկապությունը` նպաստելով նյութափոխանակության բարելավմանը:

Լրահոս

Դիտել ավելին