Կարևոր իրադարձություններ

Տղամարդը գետի ափին անտառ է ստեղծել (ֆոտոշարք)

22 Մայիս, 2016 23:14
Տղամարդը գետի ափին անտառ է ստեղծել (ֆոտոշարք)

Մարդկանցից շատերը սիրում են բնությունը, սակայն քչերն են հոգ տանում դրա մասին: Հեռավոր 1979թ Ջադավ Պայենգը գետի ափին սատկած օձեր հայտնաբերեց: Օձերը սատկել էին շոգից, քանի որ գետի ափն անապատացել էր: Պատանին որոշեց դիմել տեղի իշխանություններին տարածքը կարգի բերելու համար, սակայն մերժում ստացավ: Նա ինքը փորձեց ինչ-որ բաներ ձեռնարկել իրավիճակի շտկման համար: Իր ընկերների խորհրդով նա սկսեց բամբուկ աճացնել այդ շրջանում: Դա բավականին լավ ստացվեց քանի, որ բամբուկը սկսեց բավականին արագ աճել:

Իշխանությունները տեսնելով երիտասարդի հաջողությունները սկսեցին նույնպես մասնակցել այդ գործընթացին կազմելով մոտ 200 հեկտար անտառ տնկելու ծրագիր: Երիտասարդը ակտիվորեն օգնում էր աշխատողներին և ապրում էր անտառի հարևանությամբ:

Ներկայումս անտառը զբաղեցնում է մոտ 6քկմ-անոց տարբեր տեսակի կենդանիներով լեցուն և մոտ 1000 ծառատեսակ ունեցող տարածք: 

 

Լրահոս

Դիտել ավելին