Կարևոր իրադարձություններ

«Ամուսնուս չեմ թաքցնում. նա չի ցանկանում երևալ». Սոնա Շահգելդյան

01 Նոյեմբեր, 2015 09:30
«Ամուսնուս չեմ թաքցնում. նա չի ցանկանում երևալ». Սոնա Շահգելդյան

Երգչուհի Սոնա Շահգելդյանը նոր տեսահոլովակ է նկարահանել, որը շուտով կհանձնի հանդիսատեսի դատին: Երգի հեղինակը Մարինե Մխիթարյանն է, տեսահոլովակի ռեժիսորը` պարսկահայ Արմեն Փիրիմասիհին:

Սոնա Շահգելդյանի մասնակցությամբ «Հյուսիս-հարավ» կինոկատակերգությունը հասցրել է արդեն մեծ տարածում գտնել: Մենք երգչուհուն հարցրինք` ինչ արձագանքներ է նա լսել իր կերտած կերպարի մասին. «Թեեւ մեզ մոտ սիրում են քննադատել, բայց իմ կերպարի վերաբերյալ մեծ մասամբ դրական կարծիքներ եմ լսել: Ինքս փորձել եմ մաքսիմալ անկեղծ խաղալ: Եթե հնարավորություն ընձեռվի, եւ սցենարն ինձ դուր գա, էլի կուզենամ կոմեդիայում խաղալ, քանի որ սիրում եմ այդ ժանրը»,-պատասխանեց նա:

IMG_6328_ts1323253182-600x403

Երգչուհին մեզ հայտնեց նաեւ առաջիկայում մենահամերգով հանդես գալու իր ցանկության մասին: «Գուցե հենց հաջորդ տարի հանդես գամ մենահամերգով, ինքս կենդանի հնչողությամբ համերգի կողմնակից եմ: Տարիներ առաջ արդեն ներկայացել եմ մենահամերգով, դրա փորձն ունեմ, հիմա կցանկանամ դա կրկնել»,-նշեց նա: Անդրադառնալով իր անձնական կյանքին` Սոնան նշեց, որ իր մոտ ամեն բան խաղաղ է: Հիշեցնենք, որ դեռ հուլիսին նա «Ժողովուրդ»-ին պատմել էր, որ ամուսնացել է, ընտրյալը բիզնեսմեն է, խիստ եւ պահանջկոտ անձնավորություն:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում

Աղբյուրը՝ http://armlur.am/437707/

Լրահոս

Դիտել ավելին