Կարևոր իրադարձություններ

Վաճառքի է հանվել Լոնդոնի ամենաթանկ տունը

31 Հուլիս, 2016 17:17
Վաճառքի է հանվել Լոնդոնի ամենաթանկ տունը

Լոնդոնում վաճառքի է հանվել տուն՝ ռեկորդային գնով՝ 55 մլն ֆունտ ստերլինգ։ 

 
Լոնդոնի ամենաթանկ տունը գտնվում է Իտոն-սկվերի հրապարակում՝ Քենսինգտոնից և Չելսիից ոչ հեռու։ Չորս հարկանի տան արժեքը կազմում է 55 մլն ֆունտ կամ 64,5 մլն եվրո։
 
Տան ընդհանուր մակերեսը կազմում է 977  քառակուսի մետր։ Հարկերը սպասարկվում են վերելակով։ Կա 7 ննջարան, որոնք շատ շքեղ են կահավորված։ Տանը կա նաև երեք հյուրասենյակ, վեց լոգարան և խոհանոց՝ ժամանակակից տեխնիկական միջոցներով։ Առկա է նաև լողավազան և գեղեցիկ այգի։ 
 

Լրահոս

Դիտել ավելին