Տեստոստերոնը տղամարդկանց օրգանիզմի համար անչափ կարևոր հորմոն է, որն օգնում է այրել ճարպերն ու զարգացնել մկանները, բարձրացնում է սեռական ցանկությունը և պահպանում է սրտանոթային համակարգի առողջությունը։ Բացի այդ, վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ այս հորմոնը նաև բարձրացնում է տրամադրությունը։
Սակայն, ցավոք, ներկայումս շատ տղամարդկանց օրգանիզմում այս հորմոնի մակարդակը բավական ցածր է։ Այս խնդիրը կարելի է լուծել բժշկական մեթոդներով, սակայն կարելի է նաև օգտվել որոշ խորհուրդներից։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 5 խորամանկություն, որոնք կօգնեն բարձրացնել օրգանիզմում տեստոստերոնի մակարդակը և կխթանեն դրա արտադրությունը։
Ուժային վարժություններ
Այս վարժությունները խթանում են տեստոստերոնի արտադրությունը։ Նմանատիպ ծանրաբեռնվածությունը շատ օգտակար է տղամարդկանց համար, սակայն պետք չէ ամբողջությամբ նվիրվել մարզումներին, քանի որ դա կարող է հանգեցնել սթրեսի, ինչի դեպքում տեստոտսերոնի արտադրությունն ընդհանրապես կանգ կառնի։
Սառը ցնցուղ ընդունել
Տեստոստերոնն ավելի լավ է արտադրվում, երբ տղամարդու ամորձիները գտնվում են հով միջավայրում։ Սառը ցնցուղը խթանում է այս կարևոր հորմոնի արտադրությունն ամբողջ օրվա ընթացքում։
Օգտագործել վիտամին D
Վիտամին D-ն մեծ նշանակություն ունի օրգանիզմում տեղի ունեցող բազում գործընթացների համար։ Ինչպես և խոլեստերինը, այս սպիտակուցը հանդիսանում է հումք տեստոստերոնի և աճի հորմոնի համար, ուստի հարկավոր է ապահովել այս վիտամինի՝ օրգանիզմի համար անհրաժեշտ քանակությունը։
Նվազեցնել օգտագործվող ածխաջրերի քանակը
Հետազոտությունները ցույց են տվել, որ շաքարն իջեցնում է տեստոստերոնի մակարդակը։ Ընդամենը մեկ տուփ գազավորված ըմպելիքի մեջ պարունակվող շաքարի չափաբաժինը կարող է մեկ ժամվա ընթացքում նվազեցնել տեստոստերոնի մակարդակը 25%-ով։ Սակայն սա չի նշանակում, որ անհրաժեշտ է առհասարակ խուսափել ածխաջրերից։ Շաբաթական երկու անգամ կարելի է ուտել սպիտակ բրինձ, սակայն մնացած օերին անհրաժեշտ է ուտել որակյալ կենդանական սպիտակուցներով ու ճարպերով հարուստ սնունդ։
Ճարպերի բարձր պարունակությամբ սննդակարգ
Խոլեստերինը, որից վերջին տարիներին բժիշկներն ու դիետոլեգները խորհուրդ են տալիս խուսափել, համարվում է մարդու սեռական հորմոնների «շինանյութը», ուստի խոլեստերինով հարուստ սնունդն օրգանիզմին տալիս է հումք՝ տեստոստերոն սինթեզելու համար։
Նյութի աղբյուրը՝ econet.ru