Կարևոր իրադարձություններ

Կիտրոնը որպես մաշկի խնամքի միջոց

12 Նոյեմբեր, 2015 20:00
Կիտրոնը որպես մաշկի խնամքի միջոց

Իր բնական վարակազերծող հատկության շնորհիվ կիտրոնի հյութը օգնում է պայքարել ակնեի և մաշկային բծերի դեմ, գրում է healthinfo.ua-ը: Կիտրոնը ո՛չ միայն առողջացնում է օրգանիզմը, այլև հիանալի հոգ է տանում մաշկի մասին: Ընդամենը հարկավոր է կիտրոնով ամեն օր մաքրել դեմքի մաշկը:

Կիտրոնի բաղադրության մեջ մտնող բնական թթուները հզոր իմունախթանիչներ են և հակաբակտերիալ հատկություններ ունեն: Դրանք սպանում են մանրէները:

Կիտրոնի բաղադրության մեջ մտնող L-absorbic թթուն մաքրում է մաշկի բջիջներն ու խթանում նոր բջիջների առաջացմանը: Այն հեռացնում է ճարպի ավելցուկը և նվազագույնի հասցնում բշտիկների առաջացումը: Դրանից բացի, կիտրոնի հյութը մաքրում է ծակոտիները՝ դարձնելով մաշկն ավելի հարթ, իսկ սպիներն՝ ավելի աննկատ, այն չորացնում է նաև ճարպային շերտը:

Կիտրոնի հյութը բնական սպիտակեցնող միջոց է , ուստի մաշկն ավելի փափուկ և էլաստիկ է դարձնում:

Հարկավոր է միայն թարմ և հասած կիտրոն օգտագործել, մաքուր ձեռքերով քամել ուղիղ բամբակի վրա: Հարկավոր է խուսափել աչքերի շուրջը կիտրոն քսելուց: Կիտրոնի հյութը մաշկին քսելուց առաջ հարկավոր է մաշկը մաքրել, իսկ հյութը մաշկին չորանալուց հետո լվանալ ու սնուցող քսուկ օգտագործել:

Լրահոս

Դիտել ավելին