Կարևոր իրադարձություններ

Ունքերի կատարյալ դիմահարդարման 3 հիմնական կանոն

13 Նոյեմբեր, 2015 18:15
Ունքերի կատարյալ դիմահարդարման 3 հիմնական կանոն

Խնամված բնական ունքերն, անկացած, դիմահարդարման կարևորագույն բաղադրիչն են։ Դրանք ամբողջացնում են դեմքի եզրագիծը, ուշադրությունը գրավում են դեպի աչքերը։

Իսկ դա նշանակում է, որ դուք պետք է իմանաք դրանց ճիշտ հարդարան կանոնները։ Մենք ընտրել ենք ունքերի դիմահարդարման երեք կարևոր կանոն։

1. Որպեսզի որոշեք, թե որ կետից պետք է սկսվի ունքը, քթանցքի մեջտեղից տարեք ուղղահայաց, մինչև ունքի հետ հատվելը։ Այդ գծի և ունքի հատման կետն էլ կլինի սկզբնակետը։

2. Որպեսզի պարզեք, թե որտեղ պետք է ավարտվի ունքը, քթի եզրը և աչքի վերին անկյունը միացնող ուղիղ գիծ տարեք։ Հենց այն կետում էլ, որտեղ ուղիղը կհատվի ունքի մազերին, պետք է ավարտվի ձեր ունքը։

Միայն ունքի երկարությունը ճշտելուց հետո դուք կարող եք ընտրել ունքի ձևը։ Վերջինս կարելի է անել պատրաստի շաբլոնների միջոցով կամ ինքնուրույն։

600x580

3․ Ունքի ձևն ինքնուրույն որոշելու համար ձեզ անհրաժեշտ է գտնել նաև կորության վերին կետը։ Դա կարելի է որոշել ուիղ գիծ տանելոv ք2ի ծայրից՝ աչքի կենտրոնով մինչև ունքի հետ հատվելը։ Այդ տեղը կոչվում է ունքի կամար։

Այդտեղից մինչև դրսի ծայրը կարելի է գունավորել կոսմետիկ պարագաների միջոցով (մատիտ, դիմափոշի, ստվերներ, ունքերի ներկ), ընդ որում՝ մեկ տոն ավելի մուգ, քան աչքի ներքին անկյունի մոտ։ Այդպես դիմահարդարումն ավելի բնական տեսք կունենա։

Աղբյուր` LADYNEWS.am

600x580

Լրահոս

Դիտել ավելին