Կարևոր իրադարձություններ

Մազերը պատմում են սթրեսի աստիճանի մասին

14 Նոյեմբեր, 2015 19:11
Մազերը պատմում են սթրեսի աստիճանի մասին

Նայելով մարդու մազերի վիճակին՝ կարելի է իմանալ, թե նա ինչքան ուժեղ է սթրես տանում, հայտնում է telegraf.com.ua-ն:

Հոլանդացի գիտնականները պարզել են, որ սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի մակարդակը կարելի է որոշել մազի անալիզի միջոցով:

Մասնագետները վստահ են, որ մազերը մարդու առողջության վերաբերյալ ինֆորմացիայի արժեքավոր աղբյուր են: Կորտիզոլի մակարդակը օրգանիզմում ավելի լավ է որոշվում մազերով, քան արյան անալիզով:

Հետազոտողները կազմել են կորտիզոլի փոփոխման պատկերը երեք ամիսների ընթացքում՝ ուսումնասիրելով 283 տարեց մարդկանց մազերը: Սթրեսի հորմոնի ցուցանիշը բարձր է եղել այն մարդկանց դեպքում, ովքեր տառապել են սիրտ-անոթային և զարկերակային հիվանդություններից, շաքարախտից, ինսուլտից:

Մազերն ավելի երկար են պահում ինֆորմացիան այն մասին, թե ինչպես է ժամանակի ընթացքում փոփոխվում կորտիզոլի քանակը: Դրանց անալիզը ամենալավ մեթոդն է, որը հնարավորություն է տալիս բավականին ճիշտ գնահատել հիվանդության զարգացման հնարավորությունը:

Լրահոս

Դիտել ավելին