Կարևոր իրադարձություններ

Ինչպե՞ս բարձրացնել մինչև 10 տարեկան երեխաների իմունիտետը․․․

19 Հունվար, 2016 10:59
Ինչպե՞ս բարձրացնել մինչև 10 տարեկան երեխաների իմունիտետը․․․

Պարզ խորհուրդներ ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-յից՝ ինչպես պաշտպանել փոքրիկների օրգանիզմը հիվանդություններից՝

1. Եթե երեխան հիվանդ է, թող մնա տանը։ Այդպես նա չի վարակի ընկերներին և ինքն էլ արագ կհաղթահարի հիվանդությունը։ Մանկապարտեզ կամ դպրոց հաճախելու փոխարեն տարեք նրան կարճ զբոսանքի մաքուր օդին։

2. Հետևեք երեխայի ռեժիմին։ Առողջ քունը, ճիշտ սննդակարգն ու բավարար ֆիզիկական ակտիվությունն այն երեք գործոններն են, որոնցից կախված է իմունիտետը։

3. Մաքուր ձեռքեր և մաքուր սենյակ։ Սովորեցրեք Ձեր երեխային հաճախ լվանալ ձեռքերը և պատմեք նրանց վտանգավոր բակտերիաների մասին, որոնց պատճառով չի կարելի բերանը տանել գրիչները, մատիտները և այլ առարկաները։ Երեխայի սենյակը ևս պետք է մաքուր լինի, իսկ օդն այնտեղ՝ խոնավ։

4. Մի հագցրեք երեխային չափից ավելի տաք։ Եթե մարմինը սովորի մշտական գերտաք վիճակին, երեխան կսկսի ավելի հաճախ հիվանդանալ։

Առողջություն Ձեզ և Ձեր փոքրիկներին!!!

Լրահոս

Դիտել ավելին