Կարևոր իրադարձություններ

Քիմ Քարդաշյանի խորթ հայրը կարող է հայտնվել բանտում

06 Դեկտեմբեր, 2015 20:16
Քիմ Քարդաշյանի խորթ հայրը կարող է հայտնվել բանտում

Սուրբ ծննդյան նախօրեին Քիմ Քարդաշյանի երկրորդ երեխայի ծննդյան ուրախալի լուրերի հետ  միաժամանակ նաև վատ իրադարձություններ կարող են տեղի ունենալ Քարդաշյանների ընտանիքում: Քիմի խորթ հայրը կարող է հայտնվել բանտում: Այս մասին հայտնում է Super.ru-ն:

66-ամյա Քեյթլին Ջենները  կարող է հայտնվել բանտում մեկ տարի առաջ տեղի ունեցած ավտովթարի պատճառով: Դեռևս փետրվարին Քեյթլինը հայտնվել էր մի ավտովթարում, որի հետևանքով մահացել էր մեկ մարդ:

Հետաքննությունը տևել էր 10 ամիս, և Քեյլթլինին հաջողվել էր զերծ մնալ տհաճություններից: Սակայն զոհվածի ընտանիքը որոշել է պատասխանատվության ենթարկել նրան: Եթե ապացուցվի Ջենների մեղավորությունը, նա բավականին երկար ժամանակով կարող է բանտում հայտնվել:

Լրահոս

Դիտել ավելին