Կարևոր իրադարձություններ

Ջոլին պատմել է իր ամենաերջանիկ օրվա, հարսանիքի և սեքսիզմի մասին (լուսանկարներ)

08 Դեկտեմբեր, 2015 12:55
Ջոլին պատմել է իր ամենաերջանիկ օրվա, հարսանիքի և սեքսիզմի մասին (լուսանկարներ)

By The Sea նոր ֆիլմի կապակցությամբ Անջելինա Ջոլին հարցազրույց է տվել որտեղ պատմել է ֆիլմի, Բրեդ Փիթի հետ հարսանիքի և Հոլիվուդում տարածված սեքսիզմի մասին:

40-ամյա դերասանուհին պատմել է այն օրվա մասին, որն իր համար հարսանիքից կարևոր է եղել:
«Ինձ համար իրոք կարևոր օր դարձավ այն օրը, երբ Բրեդի հետ ստորագրեցինք Մեդոքսի և Զախարի որդեգրման թղթերը: Դա որոշում էր միասին ծնողներ դառնալու, այն բանի խոստովանության, որ իրար կյանքի մաս ենք մինչև մեր օրերի վերջը: Ամուսնությունը դրա հետ չի համեմատվի»,- ասել է Ջոլին:

Фото со свадьбы Брэда Питта и Анджелины Джоли

Ջոլին պատմել է նաև իրենց հարսանիքի մասին, որն իրականում այնքան էլ ռոմանտիկ չի եղել: Արարողությունը տեղի է ունեցել Ֆրանսիայում, սակայն նրանք նախապես գրանցվել են Կալիֆոռնիայում: 

Анджелина Джоли
Վերջում Ջոլին անդրադարձել է Հոլիվուդում տարածում գտած սեքսիզմին. «Դա ամենուրեք կա: Ես փորձում եմ չկենտրոնանալ բացասական պահերի վրա: Միևնույն ժամանակ ջանում եմ աջակցել սեքսիզմով տառապող կանանց, եթե հնարավորություն եմ ունենում»,- հավելել է Ջոլին

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին