Կարևոր իրադարձություններ

«Կապույտ մզկիթ» անշարժ հուշարձանը կհամարվի ՀՀ սեփականությունը

10 Դեկտեմբեր, 2015 12:18
«Կապույտ մզկիթ» անշարժ հուշարձանը կհամարվի ՀՀ սեփականությունը

ՀՀ կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 10-ին, հաստատեց Մշակույթի նախարարության ներկայացրած նախագիծը, ըստ որի Երևանի Մեսրոպ Մաշտոցի 12 հասցեում գտնվող  «Կապույտ» մզկիթ» («Գյոյ» մզկիթ) պատմության և մշակույթի անշարժ հուշարձանը, իր սպասարկման համար անհրաժեշտ հողամասով կհամարվի ՀՀ սեփականությունը և դրա տնօրինման լիազորությունը կվերապահվի մշակույթի նախարարությանը։

Հուշարձանն ընդգրկված է ՀՀ պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում:

Հուշարձանն ու հողամասը անհատույց, օգտագործման իրավունքով, 99 տարի ժամկետով կհանձնվի Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը՝ մշակութային կենտրոն օգտագործելու պայմանով:

Լրահոս

Դիտել ավելին