Կարևոր իրադարձություններ

Քենդալ Ջեններն ու Ջիջի Հադիդը 20-ամյա անօթևան տղային օգնել են սկսել մոդելային կարիերա (լուսանկարներ)

17 Դեկտեմբեր, 2015 13:58
Քենդալ Ջեններն ու Ջիջի Հադիդը 20-ամյա անօթևան տղային օգնել են սկսել մոդելային կարիերա (լուսանկարներ)

Մոդելներ Քենդալ Ջենները և Ջիջի Հադիդը անօթևան սքեյթերին օգնել են անել աստղային ապագայի առաջին քայլերը և ստորագրել առաջին մոդելային պայմանագիրը:

20-ամյա Ջոնի հետ նրանք ծանոթացել են Վենիս-Բիչ լողափում:Հաջողակ երիտասարդն իր հաջողության մասին պատմել է The Daily Mail-ին տված հարցազրույցում:

«Աղջիկներից մեկն ինձ ասաց՝ դու գեղեցիկ ես ու մեր միջև խոսակցություն սկսվեց: Քենդալը հրաշալի մարդ է, նա մտածում է շատ պրակտիկ: Մենք միասին  խոսել ենք կյանքի, մոդելային մասնագիտության և անձնական կյանքի մասին:

Ես ուզում եմ դառնալ լավագույներց մեկը,  ուզում եմ տեղ զբաղեցնել ամենավերևում՝ Քենդալի, Ջասթին Բիբերի և մյուս աստղերի կողքին: Ես վստահ եմ, որ ինձ մոտ կստացվի»:

Ինչպես ասում են՝ նման տրամադրությունը արդեն հաջողության կեսն է:

Снмики Джона Эконому (Two Management)

Снмики Джона Эконому (Two Management)

Լրահոս

Դիտել ավելին