Կարևոր իրադարձություններ

Պետությունների ղեկավարների ամենաապահով և թանկարժեք ավտեմեքենաները (ֆոտոշարք)

25 Հունվար, 2016 12:20
Պետությունների ղեկավարների ամենաապահով և թանկարժեք ավտեմեքենաները (ֆոտոշարք)

Համացանցում հայտնվել է տարբեր պետությունների ղեկավարների 10 ամենաթանկարժեք ավտոմեքենաները: Հատկանշական է, որ դրանք առանձնանում են ոչ այնքան շքեղությամբ, որքան անվտանգությամբ:

1. Mercedes-Benz S600. Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին պետական կարևորագույն գործերի համար օգտագործում է այս մեքենան: Այն արժե 180 հազար դոլար

Mercedes-Benz S600.

2. Mercedes-Benz W221. Ֆիլիպինների գործող նախագահ Բենինգո Ակինո III-ը պետական կարիքների համար օգտագործում է 250 հազար դոլար արժողությամբ այս մեքենան:

Mercedes-Benz W221.

3. Mercedes S-Class Limousine. 2014 թվականից սկսած՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օգտագործում է այսպիսի մեքենա: Այն արժե 251 հազար դոլար:

Mercedes S-Class Limousine.

4. Maybach 62. Մալայզիայի վարչապետ Նաջիբ Թուն Ռազակին երթևեկում է 394 հազար դոլար արժողությամբ այս մեքենայով:

Maybach 62.

5. Jaguar XJ Sentinel. Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը պետական գործերի համար օգտագործում է 455 հազար դոլար արժողությամբ այս մեքենան:

Jaguar XJ Sentinel.

6. Maybach 62 Limousine. 500 հազար դոլար արժողությամբ այս մեքենան օգտագործվում է Թաիլանդի թագավոր Պհումիպոն Ադուլյադետի կողմից:

Maybach 62 Limousine.

7. Mercedes-Benz M-Class. Սա Հռոմի պապերից մեկի ավտոմեքենան է, արժե 524 հազար դոլար:

Mercedes-Benz M-Class.

8. Hongqi Limousine. Չինաստանի նախագահ Սի Ցզինպինն օգտագործում է «ամենակոմունիստական» մեքենան. արժե 801 հազար դոլար:

Hongqi Limousine.

9. Cadillac One. Օգտագործում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, արժե 1.5 միլիոն դոլար:

Cadillac One.

10. Bentley State Limousine. Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքն այս մեքենան օգտագործում է պետական ողևորությունների համար, որն արժե 1.51 միլիոն դոլար:

 

Լրահոս

Դիտել ավելին