Կարևոր իրադարձություններ

Վտանգավոր սեքսուալ թերություններ

09 Մարտ, 2016 23:11
Վտանգավոր սեքսուալ թերություններ

Ինչո՞վ չի կարելի զբաղվել անկողնում, ինչը կարող է ձեր հարաբերությունների վրա բացասական ազդեցություն ունենալ:

Ճիշտ է ասում են, անկողնում կարելի է անել այն ամենն, ինչ զույգերի խելքին կփչի, միայն թե դա ուրախացնի երկուսին էլ: Բացառություն են միայն որոշ սեքսուալ թերություններ, որոնք երբեք ոչ ոքի չեն ուրախացնում:

Սեքսով զբաղվել նասկիներով…

Այսպես վարվում են շատ տղամարդիկ, և հասկանալի չէ, թե ինչու է այն համարվում սեքսուալ թերություն: Նույնիսկ որոշ երկրներում, հատկապես Ուկրաինայում, չհանված նասկիները համարվում են մեծ վիրավորանք զուգընկերուհու նկատմամբ:

Կարելի է միայն ենթադրել, որ այս թերությունն ունեն հատկապես գեր տղամարդիկ, և զուգընկերուհին վիրավորվում է, որպեսզի ցույց տա զուգընկերոջը, թե ինչքան է նրա սեքսուալ կազմվածքը դարձել անսպորտային:

Ծիծաղել սեքսի ժամանակ…

Դե, իհարկե, ում է դուր գալիս, երբ ամենաանհավանական պահին զուգընկերուհին (կամ զուգընկերը) ծիծաղում է: Իսկ թույլ նյարդեր ունեցող տղամարդկանց համար անտանելի է տեսնել մերկ կնոջը սեքսի ժամանակ ծիծաղելիս... Բայց դե լինում են բացառություններ, երբ այդ ծիծաղը կարելի է տանել: Համարեք, որ ձեր զուգընկերուհին ՈւՀԱ-ից է, կամ էլ հենց ինքը` Ելենա Վարաբեյը: Ո՞վ գիտի, թե այդ տեսակ կանայք ինչպիսի՞ն են: Գուցե հումորը նրանց համար կենսաձև է, իսկ սեքսի ժամանականեկդոտ պատմելը սովորական բան: Միգուցե դա էլ հետաքրքիր է... Կան, երևի մարդիկ, որ այսպես էլ ապրում են:

Օգտագործած պահպանակը նետել լուսամուտից դուրս…

Նախ պետք է հիշել, թե ինչ կա պատուհանի տակ: Եթե այնտեղ թփեր կամ ծառեր կան, վատ է, քանի որ առավոտյան հնարավոր է, որ այն գտնեք ծառի ճյուղից կախված… Եվ միանգամից վատ կզգաք, քանի որ կմտածեք . ՙԱհա տատիկները կգան, երեխաները, իսկ դա այդպես սպիտակ կախվել է հենց իմ լուսամուտի դիմաց՚:

Բայց դե ոչինչ անել հնարավոր չէ: Նախքան նետելը պետք է նայել տուփի վրա, այնտեղ ինչ-որ բան կա գրված…

Ուշադրությունը շեղել…

Վառ օրինակ է հեռուստացույց դիտելը: Շատ աղջիկներ այնպես են վարժվում, որ խորամանկորեն կարող են նույնիսկ հայացք գցել հեռուստացույցին: Պայքարել այդ թերության դեմ հնարավոր է. պետք է զուգընկերուհուն բացատրել, որ աչքերի համար դա վնասակար է, և հետագայում կարող է հանգեցնել կարճատեսության:

Շեղել կարող է նաև զրույցը... հեռախոսով: Օրինակ, երբ զուգընկերուհին ասում է. ՙտուր հեռախոսը՚ ու... ՙբարևներ, ոն՞ց ես՚... ու այսպես շարունակ…

Ընդունել սեքս- ստիմուլյատորներ…

Վիագրա և սիալիս կարելի է գտնել բոլոր դեղատներում, բայց շատ տղամարդիկ օգտվում են այդ միջոցներից` խնդիր չունենալով էրեկցիայի հետ, մտածելով, որ հանկարծ պետք կգա: Բայց ինչի՞ է դա հանգեցնում: Նախ, եթե հանկարծ իրոք պետք գա, անօգուտ կլինի, երկրորդ` սրտի համար մեծ բեռ կդառնա… որն այնպես էլ համեմատած հանգիստ պահերի հետ,սեքսի ընթացքումմեծանում է: Եվ ընդհանրապես, ստիմուլյատ միջոցների ազդեցությամբ հնարավոր է ճնշման բարձրացում:

Այսպիսով, վիագրա ընդունած մարդու արյան շրջանառության վրա կրկնակի բեռ է ընկնում, իսկ եթեվրայից մի քիչ ջուր էլ խմի,ապա օրգազմը կարող է դառնալ վերջինը:

Սեքս գրադուսի տակ

Որպեսզի մի քիչ լարվածությունից դուրս գան, տղամարդիկ հաճախ խմում են: Եվ իհարկե չեն բավարարվում մեկ բաժակ օղիով: Բայց հետո արդեն պատրաստ են անել ամեն տեսակի հրաշագործություններ, այդ թվում և սեքսուալ: Ինչ արած, տղամարդիկ ունեն այդ տեսակ թերություններ:

Կանանց ինչ հոգ, թե տղամարդը խմած է... Պառկում ու ստանում են հաճույք, իսկ ահա տղամարդը, որ ալկոհոլի ազդեցության տակ է, պետք է լուծի երեք բարդ խնդիր. ինչպե՞ս սկսել,ինչպե՞ս վերջացնել, և ինչպե՞ս ընկնել այնտեղ, ուր պետք է:

Անկողնում ծխելը

Գուցե սա վտանգավոր է, բայց շատ տղամարդիկ (նաև կանայք) երբեք չեն հրաժարվի այս թերությունից:

Եվ ընդհանրապես, ի՞նչ է նշանակում վտանգավոր թերություն... իհարկե, երբ սիրում եք նրան իր բոլոր վտանգավոր թերություններով հանդերձ: Իսկ սիրել նշանակում է նաև ներել նրա բոլոր հասկանալի թերությունները, այդ թվում նաև սեքսուալ…

Լրահոս

Դիտել ավելին