Կարևոր իրադարձություններ

Հարսանեկան սնահավատություն

29 Մարտ, 2016 19:44
Հարսանեկան սնահավատություն

Յուրաքանչյուր հարսնացուի երազանքն է, որ իր հարսանիքի օրն իդեալական անցնի և ընտանեկան երկար ու երջանիկ կյանքի երաշխիք դառնա: Գուցե հենց դա էլ ստիպում է հարսնացուներին (երբեմն նաև փեսացուներին) հավատալ հարսանեկան սնահավատություններին:


Սակայն հարկ է նշել, որ եթե սկսեք հետևել բոլոր մանրուքներին և ուշադրություն դարձնել բոլոր զուգադիպություններին, ապա ձեր հարսանյաց հանդեսը կվերածվի իսկական մղձավանջի:


Ձեզ ենք ներկայացնում հարսանեկան սնահավատություններ, ավելի ճիշտ զուգադիպություններ, որոնք հաճախ անհանգստության առիթ են տալիս նորապսակներին կամ նրանց ծնողներին.

 

  • Չի կարելի ամուսնանալ նահանջ տարում:
  • Չի կարելի հարսանիքին նվիրել դանակ, պատառաքաղ, մկրատ: Չի կարելի մարգարիտ կրել հարսանիքին, դա հարսին արցունք կբերի:
  • Չի կարելի վաճառել սեփական հարսանեկան զգեստը:
  • Հարսնացուի զգեստը միայն ճերմակ պիտի լինի:

Լրահոս

Դիտել ավելին