Կարևոր իրադարձություններ

Ինչպես պատրաստել Քյավառի ավանդական քյուֆթա

22 Դեկտեմբեր, 2016 19:45
Ինչպես պատրաստել Քյավառի ավանդական քյուֆթա

Բաղադրիչները՝

քյուֆթայի միս - 1 կգ
սոխ - 1 հատ
կարագ - 50 գր
ձու - 1 հատ
ալյուր - 1 ճգ
սև պղպեղ - 0,5 թգ
աղը, սև պղպեղ` ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը՝

Քյուֆթայի մսին ավելացնել մեկ հատ մանր կտրատած սոխ, մեկ հատ հավկիթ, մեկ ճաշի գդալ ալյուր,  0,5 թեյի գդալ սև պղպեղ,  և սկսել ձեռքերով լավ հարել ավելացնել  սառեցրած կարագը կուբիկների տեսքով : Երբ դառնում է համասեռ զանգված, միսը ձեռքերով «ծեծել»`(եթե միսը պինդ է այդ դեպքում ենք ջուրը ավելացնում) աստիճանաբար ավելացնելով կես թեյի բաժակ ջուր ( ջուրը քիչ-քիչ ավելացնել, որպեսզի միսը չփսորվի): 

Картинки по запросу քյավառի քյուֆթա

Այնուհետև գազօջախին դնել 2լիտրից ավել գոլ ջուր: Ջրին աղ ավելացնել, ապա քյուֆթայի միսը լցնել շերեփի մեջ, իջեցնել կաթսա և շրջել: 

Եփվելուց հետո ջրից հանել կտրել շերտ շերտ և մատուցել ։

Բարի ախորժակ ։)

Картинки по запросу քյավառի քյուֆթա

 

 Պատրաստեց shabat.am -ը 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին