ձու 4 հատ
կարագ 100 գրամ
շաքարավազ 0.5 թեյի բաժակ
շոկոլադ 50 գրամ
կոնյակ 2 ճաշի գդալ
Շաքարավազը բաժանել երկու մասի: Շաքարավազի մի մասը հարել սպիտակուցի հետ, մյուս մասը դեղնուցի հետ, շարունակել լավ հարել, որպեսզի գոգլի դառնա: Կարագը հալեցնել, ավելացնել զանգվածի վրա, այնուհետև ավելացնել կոնյակը, հալեցված շոկոլադը և այս ամենը լավ խառնել, որպեսզի միասեռ դառնա: Այնուհետև լցնել բաժակները և դնել սառնարանում: Սառելուց հետո մատուցել: