Կարևոր իրադարձություններ

Արդեն բոլոր ավտոբուսներում և միկրոավտոբուսներում հնարավոր է վճարել բանկային քարտերով. փոխքաղաքապետ

02 Դեկտեմբեր, 2024 11:04
Արդեն բոլոր ավտոբուսներում և միկրոավտոբուսներում հնարավոր է վճարել բանկային քարտերով. փոխքաղաքապետ

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը հայտարարել է, որ արդեն բոլոր ավտոբուսներում և միկրոավտոբուսներում հնարավոր է վճարումն իրականացնել ֆիզիկական բանկային քարտերով՝ ՀՀ բանկերի կողմից թողարկված։

«Գործարքները քաղաքացիների համար վճարման միջնորդավճար չեն ենթադրում։ «Թել Սելլ» ընկերության կողմից, որն իրականացնում է այս ծրագիրը, վճարվում են միջնորդավճարները»,- նշել է Գրիգորյանը՝ հավելեով, որ մետրոյում այդ հնարավորությունը կլինի մի փոքր ուշ։

 

Լրահոս

Դիտել ավելին