Փետրվարի 8-ին՝ ժամը 05։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ավտոմեքենայով «Հրազդան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մահացած քաղաքացի։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու պարեկները «Հրազդան» բժշկական կենտրոնի ընդունարանի մոտ հայտնաբերել են «Mazda 3» մակնիշի ավտոմեքենա, որի հետևի նստատեղում հայտնաբերվել է տղամարդու մարմին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ կրծքավանդակի հատվածում կա սուր կտրող-ծակող գործիքի հարվածի հետք։
Կոտայքի մարզի քրեական և համայնքային ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը 35-ամյա Աղասի Ա․-ն է։
Այս պահին ոստիկանները, պարեկներն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործություն կատարող անձի ինքնությունը ճշտելու, նրան և հանցագործության գործիք սուր կտրող, ծակող առարկան հայտնաբերելու, ինչպես նաև «Mazda 3»-ի սեփականատիրոջ ինքնությունը ճշտելու ուղղությամբ։