Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 70 կգ քաշային Արման Անդրեասյանն անցել է եզրափակիչ:
Կիսաեզրափակիչ գոտեմարտում Եվրոպայի գործող չեմպիոն Անդրեասյանը 3։1 հաշվով առավելության է հասել վրացի Ակակի Կեմերտելիձեյի նկատմամբ։
Արման Անդրեասյանըերկրորդ տարին անընդմեջ դուրս է գալիս Եվրոպայի առաջնության եզրափակիչ: