Այսօր՝ ողբերգական ավտովթարից մահացած բժշկուհին՝ Հասմիկ Ղազարյանը, 2 երեխաների մայր էր․
«Աղջիկներն արտերկրում էին սովորել, շատ լավ երեխաներ ունի, ամուսինն էլ մի քանի տարի առաջ էր մահացել։ Երկար տարիներ այդ ենթակայանում էր աշխատում, սրտաբան էր։ Շատ լավ մարդ, հոգատար բժշկուհի, իր գործի նվիրյալ, բոլորին հասնող կին էր։ Ափսոս, դեռ շատ կյանքեր կարող էր ձրկել բժշկուհի Ղազարյանը»,- Sհabat.news-ի հետ զրույցում ասաց մահացածի կոլեգաներից մեկը։
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 05։40-ի սահմաններում Թամանցիներ փողոցում՝ «Գործարանային մետրո»-ի հարևանությամբ «Toyota» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան բախվել է երկաթե էլեկտրասյանը։ Վթարի հետևանքով վարորդը, բժիշկն ու բուժքույրը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ավելի ուշ հայտնել է, որ, ցավոք, բժիշկը մահացել է:
Shabat.news-ի հետ զրույցում էլ «Շտապբուժօգնության» տնօրեն Ռուբեն Գրիգորյանն էլ ասել էր, որ բժիշկների բրիգադը կանչից վերադառնալիս են եղել, ամենայն հավանականությամբ վարորդի աչքը կպել է, քնել է և ինքնավթարի է ենթարկվել։
Անի Ներկարարյան