Կարևոր իրադարձություններ

Վրաստանը պատրաստ է լինել միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև

11 Ապրիլ, 2025 00:10
Վրաստանը պատրաստ է լինել միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև

Հայաստանն ու Ադրբեջանը միշտ կարող են օգտագործել Վրաստանն՝ իբրև երկխոսության հարթակ, հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին։

«Վրաստանը բազմիցս է հայտարարել, որ մենք կարող ենք մեր ներդրումն ունենալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման, խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում՝ նպատակ ունենալով տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովել։

Մենք պատրաստ ենք նպաստել երկու գործընկերների, երկու հարևանների հարաբերությունների կարգավորմանը։ Վրացական կողմը միշտ միջնորդ կլինի այս գործընթացում»,- ասել է նա։ 

Լրահոս

Դիտել ավելին