Կարևոր իրադարձություններ

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

18 Ապրիլ, 2025 13:20
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-23-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:

​​Մարզերում ապրիլի 18-ի ցերեկը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-23-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ արևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-23-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14- 17մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 18-ի ցերեկը, 19-22-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Լրահոս

Դիտել ավելին