Կարևոր իրադարձություններ

Երևանում ուժեղ քամու պատճառով տապալվել է ծառ, վնասվել են էլեկտրալարեր

11 Ապրիլ, 2025 00:30
Երևանում ուժեղ քամու պատճառով տապալվել է ծառ, վնասվել են էլեկտրալարեր

Ապրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը տապալվել է և փակել հետիոտնի համար նախատեսված մայթը, ինչի հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարեր։

Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Երևանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն, այնուհետև Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջական միաջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցների հետ մասնատել են ծառը և հեռացրել մայթից։

Լրահոս

Դիտել ավելին