Կարևոր իրադարձություններ

Բացի հանրային ճնշnւմից, մենք որևէ կերպ չենք կարող ազդել կառավարության որոշումների վրա. Շահրամանյան

18 Ապրիլ, 2025 15:20
Բացի հանրային ճնշnւմից, մենք որևէ կերպ չենք կարող ազդել  կառավարության որոշումների վրա. Շահրամանյան

Դուք տեղյակ եք, որ ՀՀ բռնի տեղահանվելուց հետո սոցիալական բոլոր հարցերի պատասխանատվությունն իր վրա վերցրել է ՀՀ կառավարությունը, և մենք հնարավորություն չունենք որևէ ձևով ազդելու այդ որոշումների վրա:

Այս մասին այսօր հայտարարել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ Արցախի ներկայացուցչության մոտ ակցիա իրականացնող արցախցիներին:

«Մենք բազմիցս հանդիպումներ ենք ունեցել և կոորդինացնում ենք մեր աշխատանքը: Սպասել մեզնից, որ կկարողանանք ինչ-որ ձև ազդել ՀՀ իշխանությունների վրա, բացի հանրային ճնշումներից ես չեմ տեսնում:

Ես էլ եմ կիսում ձեր մտահոգությունը՝ մենք, այո, ունենք սոցիալական հարցերը լուծելու այդ խնդիրը, բայց դրա հնարավորությունը չունենք»,- ասաց Արցախի նախագահը:

Լրահոս

Դիտել ավելին