Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին և նրան ուղեկցող պատվիրակությունը ժամանել են Հռոմ, որտեղ կկայանա ԱՄՆ-ի և Իսլամական Հանրապետության միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռուստատեսությունում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային նշել է, որ բանակցությունների առաջիկա փուլը չի հանգեցնի տարաձայնությունների վերջնական կարգավորմանը: