Ապրիլի 18-ին, ժամը 21:28-ին ահազանգ է ստացվել, որ Արգավանդ գյուղում ավտոմեքենան ընկել է ջրանցքը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողային հատվածով հայտնվել ջրանցքում:
Փրկարարներն իրականացրել են ավտոմեքենայի շարժիչի հովացման աշխատանքներ, հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից և հոսանքազրկել։