ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Վայոց ձոր:
«Վայոց ձորի Խաչիկ գյուղը գտնվում է Ադրբեջանի (Նախիջևան) հետ սահմանին:
Ֆրանսիայի աջակցությամբ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն ցորենի սերմեր է տրամադրում տեղի հողագործներին։
20 տոննա սերմացու մոտ հարյուր ընտանիքի համար»,- սոցցանցի իր էջում գրել է դեսպանն ու լուսանկարներ հրապարակել։