Կարևոր իրադարձություններ

Ռուբինյանն ու Գալուզինը քննարկել են կարգավորումը և համագործակցությունը

18 Ապրիլ, 2025 18:15
Ռուբինյանն ու Գալուզինը քննարկել են կարգավորումը և համագործակցությունը

Ապրիլի 18-ին հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։

Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն, ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու նպաստել Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, քանի որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կարևոր գործոն է Հարավային Կովկասի կայունության և զարգացման համար։

Ռուբինյանը տեղեկացրել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ոլորտում վերջին զարգացումների մասին։

Քննարկվել են նաև հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում փոխգործակցությունը, այդ թվում՝ 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, գումարած Ռուսաստան, Իրան, Թուրքիա) շրջանակում։

Կարծիքների փոխանակումը տեղի է ունեցել կառուցողական մթնոլորտում։

Լրահոս

Դիտել ավելին