Կարևոր իրադարձություններ

Մուշեղ Բաբայանը պարգևատրվել է հակակոռուպցիոն ծառայության համար

18 Ապրիլ, 2025 19:10
Մուշեղ Բաբայանը պարգևատրվել է հակակոռուպցիոն ծառայության համար

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ապրիլի 18-ին տեղի է ունեցել պարգևատրման արարողություն, որի ընթացքում Կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի հրամանով` նախագահի տեղակալի պաշտոնը զբաղեցրած, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Մուշեղ Բաբայանը բարեխիղճ և արդյունավետ ծառայության, ինչպես նաև օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում նշանակալի ավանդի համար պարգևատրվել է հուշանվերով՝ ձեռքի ժամացույցով:

Ինչպես հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից, նախագահ Արթուր Նահապետյանը շնորհակալություն է հայտնել Մուշեղ Բաբայանին երկարամյա ծառայության ընթացքում ցուցաբերած բարձր պատասխանատվության, նվիրված ու սրտացավ աշխատանքի համար, կարևորել վերջինիս ներդրումը կառույցի կայացման գործում՝ նրան մաղթելով նորանոր հաջողություններ հետագա գործունեության ընթացքում:

 

Լրահոս

Դիտել ավելին