«5-րդ շարասյունը շարունակում է գործել ու գործում է նաև Ազգային ժողովում»:
Այս մասին ԱԺ-ում հայտարարել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ դիմելով ընդդիմությանը:
«Փարոսիկների պես համահունչ աշխատում է հակառակորդի հետ՝ մեկ-մեկ ռուսերենով, որը որևիցե բանի չի բերում: Ընդդիմությունը չի ուզում իշխանություն վերցնել, դրա ապացույցները շատ են։
Եթե ուզում եք իշխանություն վեցնել, ինչո՞ւ էր պետք Վազգեն Մանուկյանին բերել, երբ մեզ ասում եք՝ աթոռից կառչած, եթե այդ աթոռն այդքան լավն է, ինչո՞ւ ոչ մեկ չհամարձակվեց այդ աթոռը վերցնել, Վազգեն Մանուկյանին բերեցիք, 2020 թվականից հետո իշխանությունը փողոցում գցած էր, դուք չվերցրեցիք, որովհետև պետք չէր՝ պատասխանատվություն էր, հետո էլ չուզեցիք, դրա համար բերեցիք Կանադայի քաղաքացուն (նկատի ունի Բագրատ Գալստանյանին)»,- ասել է Սիմոնյանը՝ հավելելով, որ ընդդիմությունը իշխանություն չի ուզում վերցնել նաև հիմա ևնրանց նպատակը հաջորդ Ազգային ժողովում հայտնվելն է։
Ըստ Սիմոնյանի՝ իրականում ընդդիմությունը «տուպիկի մեջ է», ու այդ «տուպիկը քաղաքական լուրջ տուպիկ է»: