ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը կարծում է՝ Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների դատավարությունները կոնկրետ շեշտադրումներով լուսաբանելը չի բխում Հայաստանի քաղաքական օրակարգի շահերից։
«Այդ դատավարությունները կոնկրետ «սոուսով» լուսաբանելը, կարծում եմ, այդքան էլ Հայաստանի քաղաքական օրակարգի շահերից բխող մի բան չէ»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է նա։
Ըստ Ալեքսանյանի՝ այդ թեման լուսաբանելն ավելի շատ Ադրբեջանի քաղաքական օրակարգից է բխում։
«Դուք լուսաբանում եք մի բան, որ կոնկրետ ժամանակահատվածով, կոնկրետ ձևաչափով, կոնկրետ կադրերով լավ մշակված, լավ մտածված, կոնկրետ բառերի ընտրությամբ եթեր է տվել Ադրբեջանը։ Ես առաջարկում եմ դա ճիշտ լուսաբանել»,- հավելել է նա: