Կարևոր իրադարձություններ

Որոշվել է 3 ծառայողի ազատել ոստիկանական համակարգից, ևս 2-ին՝ տալ խիստ նկատողություն

21 Ապրիլ, 2025 14:50
Որոշվել է 3 ծառայողի ազատել ոստիկանական համակարգից, ևս 2-ին՝ տալ խիստ նկատողություն

Ապրիլի 18-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը:

Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից:

 
 

«Մասնակցում էին ՆԳՆ ՀՈԳՎ պետ, ոստիկանության պետի տեղակալը, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի պարտականությունները ժամանակավոր կատարողը, ինչպես նաև ՆԳՆ կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նիստի ընթացքում ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության հինգ ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները:

ՆԳՆ կարգապահական հանձնաժողովը փաստական հանգամանքները վերլուծելուց հետո որոշում է կայացրել միջնորդել ծառայողական քննությունը նշանակած պաշտոնատար անձանց՝ ոստիկանության երեք ծառայողի ենթարկել կարգապահական պատասխանատվության՝ առաջարկելով կիրառել «Ոստիկանությունից ազատում», իսկ երկու ծառայողի նկատմամբ՝ «Խիստ նկատողություն» կարգապահական տույժերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին