Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահվան հավանական պատճառը կաթվածն է եղել, գրում են Corriere della Sera և Repubblica թերթերը՝ վկայակոչելով աղբյուրներ։
«Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահվան պատճառը ենթադրվում է, որ կաթվածն է եղել: Առաջիկա մի քանի ժամվա ընթացքում Սուրբ Աթոռը պաշտոնական հայտարարություն կտարածի, որում կնշվի մահվան պատճառը»,- ասվում է Corriere della Sera-ի հայտարարության մեջ:
Repubblica-ն իր հերթին գրում է, որ եթե Պապի մահվան պատճառը եղել է ուղեղի արյունազեղումը, ապա դա, ըստ ամենայնի, կապված չէ շնչառական խնդիրների հետ, որոնցից պոնտիֆիկոսը երկար ժամանակ տառապում էր։ Հրատարակությունը մեջբերում է բժիշկների խոսքը, որի համաձայն՝ պոնտիֆիկոսը խաղաղ է կյանքից հեռացել։
Ապրիլի 21-ի առավոտյան 88 տարեկանում մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, հայտնել է Vatican News-ը: