Կարևոր իրադարձություններ

Նոր մանրամասներ՝ 16-ամյա տղայի սպանությունից

21 Ապրիլ, 2025 17:53
Նոր մանրամասներ՝ 16-ամյա տղայի սպանությունից

Շաբաթ օրը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 16-ամյա պատանու կյանքը խլած սպանությունից նոր մանրամասներ են հայտնի դարձել:

Բնակիչները news.am-ին հայտնել են, որ սպանվածը սովորում էր ավագ դպրոցում, ընտանիքում երեք երեխա են, ունի իրենից մեծ քույր և փոքր եղբայր:

Սպանության մեջ կասկածվողները 2020-ի 44-օրյա պատերազմից հետո բռնի տեղահանվածներ են, երկու եղբայրներ, որոնք ևս այդ օրը տարբեր վիրավորումներով տեղափոխվել են «Ուիգմոր» ԲԿ: Այս պահին սպանության մեջ կասկածվողների տան մոտ հերթապահություն է իրականացնում ոստիկանությունը:

Նշենք, որ թե սպանված պատանու, թե սպանության մեջ կասկածվողների տներն իրարից շուրջ 300 մետր հեռավորության վրա են, մեկ փողոց է բաժանում:

Այս պահին Քանաքեռի 5-րդ փողոցի մուտքի մոտ դեպի սպանված 16-ամյա տղայի տան ճանապարհին սև ժապավեն է փակցված՝ «Բենո 16»:

Նշենք, որ 16-ամյա տղայի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր, վաղը նրան կհուղարկավորեն:

Լրահոս

Դիտել ավելին