Մոսկվայում մայիսի 9-ին անցկացվելիք Հաղթանակի շքերթին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկա լինելու մասին հարց չի քննարկվել։
Դրա մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին՝ Թրամփի հնարավոր մասնակցության տոնական միջոցառումներին։
«Դրա մասին ոչ մի խոսք չի եղել»,-պարզաբանել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը: