Արժանապատիվ ու վաստակած հաղթանակ է սա:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը` անդրադառնալով Եվրոպայի կրկնակի չեմպիոն Վարազդատ Լալայանի այսօրվա հաղթանակին․
«Եվս մեկ ոսկի Եվրոպայի առաջնությունում։
Վարազդատ Լալայանը հռչակվեց Եվրոպայի կրկնակի չեմպիոն:
Տարիների գրագետ ու հետևողական աշխատանքը տալիս է իր արդյունքները: Արժանապատիվ ու վաստակած հաղթանակ է սա։
Շնորհավորում եմ Վարազդատին, նրա մարզիչներին, ինչպես նաև Վարազդատի ծնողներին` հայ ազգին նման զավակ պարգևելու համար:
Մեր մեծ հաղթանակները դեռ առջևում են»: