ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ժամանել է Դելի, որտեղ նա բանակցություններ կվարի Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։ Նրանք, հավանաբար, կկենտրոնանան երկու երկրի երկկողմ առևտրային համաձայնագրի արագ կնքման ուղղությամբ, գրում է BBC-ն։
«Կողմերը նաև կարծիքներ կփոխանակեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և համաշխարհային զարգացումների վերաբերյալ»,- Վենսի այցից առաջ հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Փոխնախագահին ուղեկցում են նրա երեխաներն ու կինը՝ Ուշա Վենսը, որի ծնողները Միացյալ Նահանգներ են տեղափոխվել Հնդկաստանի հարավային Անդհրա Պրադեշ նահանգից։
Փոխնախագահի այցը տեղի է ունենում համաշխարհային առևտրի բարդ իրավիճակի պայմաններում, որն առաջացել է նախագահ Դոնալդ Թրամփի՝ մաքսատուրքերի քաղաքականության պատճառով, հիշեցնում է լրատվականը։